‘Բիբինը պնդում է, թե այնքան աշխատավարձ չի ստանում, որքան ասում են ‘

1096

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շարունակում է քննարկել էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: Քննարկման ժամանակ Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրեն Եվգենի Բիվինը խոսեց ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատավարձներից: Հիշեցնենք, որ բազմիցս նշվել է, որ միջին աշխատավարձը այնտեղ կազմում է ավելի քան 200 հազար դրամ, իսկ ղեկավարները ստանում են ամսական մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ: Բիբինը հայտարարեց, թե իրենց աշխատավարձը միջինը 200 հազար դրամ է կազմում՝ ներառյալ հարկերը, կարծում է, թե նման ընկերության համար  նման աշխատավարձը բարձր չէ, հետո հայտարարեց, թե ունեն կվալիֆիկացված աշխատակիցներ, ովքեր ավելի շատ են ստանում, եւ հավելեց, թե իրենք ցանկանում են ավելի բարձրացնել այդ աշխատավարձերը: Իր աշխատավարձի վերաբերյալ էլ հայտարարեց, թե այն, ինչ այսօր ԶԼՄ-ներով քննարկվում է, իրականությանը չի համապատասխանում, թեեւ կցանկանար,  իհարկե, նման աշխատավարձ ստանալ: 

Նախորդ հոդվածը‘Շտապ. Ցուցարարները փակել են փողոցը ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Ոստիկանները 4 շարքով փակել են ՀԾԿՀ մուտքը’