‘Բիզնեսն ու՞ր, վարչապետն ու՞ր. Մամուլ’

1114

Երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին և նրանից մեծ գումար պահանջել: Այս մասին գրում է  «ՀԺ»-ն և հավելում, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը մասամբ հաստատել է այս տեղեկությունը:

«Մենք «Ժողովուրդ» օրաթերթի մի քանի հրապարակումների վերաբերյալ հերքումներ ենք ուղարկել, որոնք դեռ չեն տպագրվել: Եթե չտպագրվեն ընդհանրապես, մենք կորոշենք մեր անելիքները»,- ասել է Բերբերյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն իր այդ հրապարակումներում պնդել է,  որ վարչապետին են պատկանում մի քանի բիզնեսներ, իսկ վերջինս հերքում է դա: Ըստ որոշ տեղեկությունների՝ վարչապետը պատրաստվում է թվով չորս հայց ներկայացնել և  յուրաքանչյուրով 1,5 մլն դրամ գումար պահանջել:

«ՀՀ վարչապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին կասկածել այլ բիզնեսներ ունենալու մեջ, պարզապես միամտություն է: Բոլորը գիտեն, որ նրանք ապրում են չոր աշխատավարձով, ու հենց դա է պատճառը, որ հաջորդ տարի որոշել են բարձրացնել իրենց աշխատավարձը, որ կարողանան գոնե մի երկու կոպեկ ետ գցել էրեխեքի համար»,-եզրակացնում է թեթրը:

Նախորդ հոդվածը‘«Արմենիկումի» օգտագործումը աշխարհում արգելված է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Հակահարված» խումբը ակցիա է անցկացրել Մաշտոցի պողոտայում (տեսանյութ)’