‘Բիթլիսի փողոցներից մեկը կանվանակոչվի Ուիլյամ Սարոյանի պատվին’

1295

Վանա լճի ափին գտնվող Բիթլիսի (Բաղեշ) քաղաքային խորհուրդը հաստատել է հինգ փողոցներ վերանվանելու մասին որոշումը: Դրանցից մեկը կանվանակոչվի Ուիլյամ Սարոյանի Պատվին,տեղեկացնումէ Nouvelles d’Armenie-n:

Սարոյանը թեև ծնվել է Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում, ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան: Այս տարի նշվում է այցի 50-ամյակը:

Անվանակոչության նախաձեռնողներից մեկը Բարզան Սերեֆանօղլուն է, որի պապը Սարոյանի այցիտարիներին եղել է Բիթլիսի քաղաքապետը, նշում է աղբյուրը:

Սարոյանի անունով կանվանակոչվի քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը: Այս թաղամասի շատ տներ դեռ պահպանում են իրենց կառուցման ամսաթիվը հայկական, օսմանյան և արևմտյան համարներով:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի տանկային հավաքականը միջազգային մրցաշարում արծաթ է նվաճել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում ավտոպատահարի հետեւանքով 13-ամյա հայաստանցին մահացել է ‘