‘Բիլ Գեյթի հիմնադրամը $50 մլն է տրամադրում Էբոլա համաճարակի դեմ պայքարելու նպատակով’

1075

Բիլ և Մելինդա Գեյթսների բարեգործական հիմնադրամը 50 միլիոն դոլար է տարամադրում՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի դեմ  պայքարելու նպատակով, տեղեկացրել է Associated Press-ը:

«Վերջին 7-10 օրերին մեզ համար պարզ է դարձել, որ համաճարակի արագությունն ու տարածման մասշտաբները սրընթաց աճում են»,- ասել է հիմնադրամի զարգացման բաժնի նախագահ Քրիս Էլիասը:

Հիմնադրամի ներկայացուցիչների խոսքով՝ միջոցներն ամբողջությամբ կուղղվեն ՄԱԿ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոն և այլ միջազգային կազմակերպություններ, որոնք մասնակցում են վարակի դեմ պայքարին: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետության» կողմնակիցները սպառնում են պատժել Twitter-ի աշխատակիցներին’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Ուկրաինայի ռադայի վավերացմանը կներկայացվի սեպտեմբերի 16-ին’