‘Բիլ Գեյթսը կհեռանա Microsoft-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից’

868

Համակարգչային հսկա Microsoft-ի նոր գլխավոր տնօրեն կդառնա հնդկացիական ծագումով ամերիկացի Սատյա Նադելլան, որը ներկայումս զբաղեցնում է ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը: Microsoft-ում կնշանակվի նաև տնօրենների խորհրդի նոր նախագահ: Այդ պաշտոնում Բիլ Գեյթսին, ենթադրվում է, կփոխարինի Ջոն Թոմփսոնը: Սակայն հեռանալուց հետո էլ Գեյթսն ակտիվ դերակատարում կունենա ընկերության ճակատագրում:

Սատյա Նադելլայից բացի՝ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնի հիմնական հավակնորդներից են եղել նաև Nokia-ի գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոլը, Ford-ի գլխավոր տնօրեն Ալան Մալալլին, Microsoft-ի բիզնեսի պատասխանատու Թոնի Բեյթսը, հաղորդում է kommersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իտալիայում ձերբակալվել են Հովհաննես Պողոս II-ի արյունը գողացած հանցագործները’
Հաջորդ հոդվածը‘Հետազոտություն. Օղին ՌԴ-ում բարձր մահացության հիմնական պատճառներից է’