‘Բիլ Քլինթոնը նկարահանվել է Օբամայի գովազդային հոլավակում (տեսանյութ)’

917

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նախագահական ընտրարշավի շրջանակներում նկարահանվել է երկրի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական տեսահոլովակում, հաղորդում է AdAge-ը: «Նա ամեն ինչ ճիշտ է անում» անվանմամբ տեսահոլովակում, որը թողարկվել է հոկտեմբերի 24-ին, Քլինթոնը, մասնավորապես,  ասում է, թե այն բոլոր պահանջները, որ այսօր ներկայացվում են Օբամային, իրեն շատ լավ ծանոթ են: «Նույն մարդիկ այն ժամանակ էլ ասում էին, թե իմ գաղափարները կոչնչացնեն աշխատատեղերը, և ինձ ամենավերջին բառերով էին կոչում: Դե ինչ, մենք 22 միլիոն նոր աշխատատեղ ստեղծեցինք և բյուջեի դեֆիցիտը վերածեցինք պրոֆիցիտի»,-նշում է Քլինթոնը:

Հանրապետական կուսակցությունը ևս հոկտեմբերի 24-ին, ի պաշտպանություն իր թեկնածու Միթ Ռոմնիի, ներկայացրել է տեսահոլովակ, որում նկարահանվել է հոլիվուդյան ճանաչված դերասան Քլինթ Իսթվուդը: «Վերջին մի քանի տարիների ընթացքում Ամերիկան ավերվել է»,-ասում է Իսթվուդն այն պահին, երբ տեսահոլովակում ցուցադրում են Բարաք Օբամային: Ըստ նրա՝ երկիրը չի դիմանա Օբամայի երկրորդ ժամկետին, որը պարզապես առաջինի կրկնությունը կլինի:

 

Նախորդ հոդվածը‘WikiLeaks-ը Պենտագոնի ավելի քան 100 փաստաթուղթ կհրապարակի ‘
Հաջորդ հոդվածը‘Վիլիան. Ցանկանում եմ հնարավորինս շուտ հեռանալ «Շախտյորից»’