‘Բիլ Քլինթոնի օդանավը վթարային վայրէջք է կատարել Տանզանիայում’

908

ԱՄՆ  նախագահ Բիլ Քլինթոնի օդանավը վթարային վայրէջք է կատարել Տանզանիայում, այդ մասին ապրիլի 29-ին տեղեկացրել է CBS News-ը:

Ինքնաթիռը վայրէջք է կատարել երկրի մայրաքաղաք Դոդոմայում չորս շարժիչներից մեկի անսարքության պատճառով: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Խափանումը վերացնելուց հետո Քլինթոնի ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Մանյարա լիճը Տանզանիայի հյուսիսում:

ԱՄՆ նախկին նախագահը Արևելյան Աֆրիկայում շրջագայելու ընթացքում հետևում է, թե ինչպես են իրականացվում Քլինթոն հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախագծերը, որոնք կոչված են աջակցելու գյուղատնտեսությանը, առողջապահությանը, կրթությանը և վայրի բնության պահպանությանը: Դստեր՝ Չելսի Քլինթոնի հետ միասին, նախկին նախագահը ծրագրել է այցելել նաև Քենիա, Լիբերիա և Մարոկկո: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն Բուդաղյանների գործով դատարանի որոշումները չի կատարել – Aravot.am’
Հաջորդ հոդվածը‘Լավրովն ու Քերին քննարկել են Ուկրաինայի իրավիճակը’