‘Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կայցելի հունվարի 17-ին’

881

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 17-ին կժամանի Հայաստան, գրում է Georgia Online-ը:

«Այս հանդիպումն արդեն համաձայնեցված է, և դեկտեմբերի 26-ին Բաքու կատարելիք այցից հետո ես կմեկնեմ Երևան»-, քիչ առաջ Թբիլիսիում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իվանիշվիլին և հավելել, որ Հայաստանից հետո պատրաստվում է մեկնել Թուրքիա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ կատարելիք այցին, ապա Վրաստանի վարչապետը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ՝ Միացյալ Նահանգներ կմեկնի գալիք տարվա գարնանը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյան. Հայաստանի ղեկավարությանը չունի արհեստավարժություն’
Հաջորդ հոդվածը‘Ամանորյա պայթուցիկը պայթեցնելիս ստացել է վնասվածքներ’