‘Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է Սաակաշվիլիի հետ քննարկել ծագած խնդիրները’

799

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հաստատել է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ անձամբ հանդիպելու իր մտադրությունը: Միաժամանակ, նա դատապարտել է նախագահի հայտարարությունները եւ մեղադրել նրան Թբիլիսիում փետրվարի 8-ին ընթացող բողոքի ցույցը դաժանաբար ճնշելու համար:

«Միխեիլ Սաակաշվիլին իր հայտարարություններով եւ սուտ լուրեր տարածելով , ցավոք, կրկին փորձում է մեզ նյարդայնացնել, որօեսզի մենք հրաժարվենք մեր քաղաքական կողմնորոշումից եւ դրանով իսկ շեղվենք իմ կողմից առաջ քաշված գործողությունների ծրագրից: Այդ պատճառով ես հայտարարում եմ, որ բացահայտ սուտ է այն լուրը, թե ես երբեէ կոչ եմ արել վերացնել (Սաակաշվիլիի գլխավորած) «Ազգային շարժում» կուսակցությունը», — ասվում է Իվանիշվիլիի հայտարարությունում:

Ավելի վաղ Սաակաշվիլին կառավարության ղեկավարին առաջարկել է հանդիպել փետրվարի 11-ին՝ օրենսդրական հարցեր քննարկելու համար:

Նախորդ ուրբաթ նախագահ Սաակաշվիլին ստիպված հրաժարվեց Ազգային գրադարանում հանդես գաալ խորհրդարանին ուղղված իր ուղերձով: Պատճառը գրադարանի մոտ հավաքված բողոքավոր զանգվածն էր, որ ը թույլ չտվեց նախագահին մուտք գործել գրադարանի տարածք:

 

 

Նախորդ հոդվածը‘Անակնկալ Ucom-ից՝ վերջին մեկ տարում ամուսնացած բոլոր նորապսակներին’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի Ազգային ժողովին է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ’