‘Բիձինա Իվանիշվիլին վերջապես Վրաստանի քաղաքացիություն է ստացել’

867

Վրաստանի նախագահը վերականգնել է վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի քաղաքացիությունը, հայտնում է երկրի ղեկավարի մամլո խոսնակը:

Նախորդ տարվա կեսերին նախագահ Սաակաշվիլիի հրամանով  արտասահմանում բնակվող Բիձինա Իվանիշվիլին զրկվել էր Վրացական քաղաքացիությունից՝ այն բանից հետո, երբ հաստատվել էին նրա՝ Ֆրանսիայի քաղաքացի դառնալու մասին լուրերը:

Սակայն հետագայում Իվանիշվիլին հրաժարվել է ֆրանսիական քաղաքացիությունից՝ այդպեսել էլ չկարողանալով վերականգնել վրացականը,  չնայած բազմաթիվ դատական լսումների:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. Որևէ բացատրություն չի կարող արդարացնել հայ-իրանական սահմանին հայկական դրոշի բացակայությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան առնվազն 220 միլիոն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա’