‘Բիձինա Իվանիշվիլի.Իմ և Սաակաշվիլիի գաղափարախոսությունները չեն համընկնում’

873

«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ հայտնի Forbes ամսագրին տված հարցազրույցում խոսել է իր ապագա ծրագրերի, Միխայիլ Սաակաշվիլիի թողած ժառանգության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին:   

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Galatv.am կայքի ընտրած առավել հետաքրքիր հարցերն ու պատասխանները:  

 «Ինձ համար սկզբունքորեն անընդունելի են«Վրացական երազանք» դաշինքի հայացքներըմերմեջ խորը տարբերություն կաՄենք կարծում ենքորնրանց հայացքները շատ սխալ են»  այս կերպ էարտահայտվել նախագահը ձեր դաշինքի մասինայն բանից հետոերբ  պարզ ենդարձել ընտրությունների արդյունքներըԴժվար չի՞ լինի նրա հետ շփվել :

— Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ նախագահը համամիտ չէ մեր գաղափարախոսության հետ: Այսինքն, դա է ճշմարտությունը. մեր գաղափարախոսությունները չեն համընկնում: Նա իր բոլոր գործողություններով ապացուցեց, որ համամիտ չէ մեզ հետ: Եւ շատ լավ է, որ նա խոստովանեց դա:  Այո, մենք ուզում ենք իրական, այլ ոչ թե ֆասադային ժողովրդավարություն, հետեւաբար, մեր գործողությունները կտարբերվեն նրա վարած քաղաքականությունից:  

 — Ձեր խոսքերը այն մասինոր այս իրավիճակում ամենատրամաբանականգործողությունը կլինի Սահակաշվիլիի հրաժարականըտարբեր մեկնաբանություններստացանԻրականում դուք ի՞նչ ի նկատի ունեիք:

— Կոնկրետ ես եւ իմ դաշինքը շատ բան ենք արել, արպեսզի նա կարողանա պահպանել իր “դեմքը”:  Մենք այնքան խնամքով, զգուշորեն անցկացրեցինք նախընտրական քարոզչությունը, որ նրան ընտրության արդյունքները ընդունելուց բացի, ալյընտրանք չմնաց: Չնայած, որ շատերը՝ այդ թվում եւ ես, համոզված չէինք, որ նա կկարողանա այդպես վարվել:

Ինչ վերաբերում է հրաժարականին, կասեմ, որ ես չեմ ուզում եւ չեմ պատրաստվում դա կիրառել, քանի որ նա կարողացավ ընդունել պարտությունը, դա արդեն իսկ հերոսություն է (չնայած այն բանին, որ նա այլընտրանք չուներ): Հետեւաբար, նա մասնակիորեն կարողացավ պահպանել իր “դեմքը”, բայց ամենակարեւորն այն է, որ դա լավ է մեր երկրի համար, ապագա ժողովրդավարության համար, որպեսզի այլեւս հեղափոխության անհրաժեշտություն չլինի:  

Մենք ամեն կերպ կաշխատենք նրա հետ, եթե, իհարկե, նա կարողանա: Հրաժարականի մասին խոսելով, ես ի նկատի ունեի սահմանադրական հակամարտության հնարավոր հանգուցալուծումը, որպեսզի չլինի երկիշխանություն:  Բայց դա ամենեւին էլ առաջարկ չէ, առավել եւս՝ ուլտիմատում: Բայց, իրականում դա կլիներ ամենալավ հանգուցալուծումը:

 Անկեղծ պատասխանեքգաղափար ունե՞քթե ինչ ժառանգություն եք ստանում:

— Այո.

 Եւ ի՞նչ:

— Շատ վատ: Դա անզեն աչքով էլ երեւում է:  Ավելի կոնկրետ կարող եմ ասել. այն ժամանակ, երբ մտնենք Ֆինանսների նախարարություն, ազգային բանկ… Ինձ թվում է, նրանք թվեր են նկարում, իսկ իրականությունն այլ է: Այս տարի բյուջե լցնելը շատ դժվար կլինի: Անցած տարի էլ այն հիմնականում լցվեց  դրամաշնորհներով եւ վարկերով: Եթե բյուջեն փոքրիշատե լավ վիճակում լինի, ապա այնքան էլ սարսափելի չէ:  Բայց բոլոր ուղղություններով էլ Սաակաշվիլին եւ իր կուսակցությունը շատ սխալներ են թույլ տվել. եւ գյուղատնտեսության, եւ առողջապահության, եւ կրթության ոլորտներում:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում միացյալ ընդդիմադիր ուժ ստեղծվեց’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Ղուկասյանի որդուն հայտնաբերել են Բավրայի հսկիչ-անցագրային կետում’