Բիշքեկում Եվրասիական տնտեսական համաժողովին կմասնակցեն 15 երկրների ներկայացուցիչներ

337

Ղրղզստանի մայրաքաղաքում մայիսի 26-ին մեկնարկող Եվրասիական տնտեսական  առաջին համաժողովին կմասնակցի առնվազն 1,7 հազար մարդ՝ 15 պետություններից։

Այդ մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Արզիբեկ Կոժոշևը։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ հայտնի է Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի տասը պետությունների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչի մասին պաշտոնապես ծանուցվել են միջոցառման կազմկերպիչները։

Բացի դրանից՝ համաժողովին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության կազմում եղած բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Բարձրաստիճան հյուրերի ցուցակում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիրչա Լուչեսկուն հրաժարվել է գլխավորել թուրքական ակումբը
Հաջորդ հոդվածըԷրդողանի նախկին զինակիցը պատրաստ է առաջադրվել նախագահական ընտրություններում