‘Բիշքեկում ձերբակալել են զենքի առևտրականների’

869

Բիշքեկում ձերբակալել են զենքի, զինամթերքի և պայթուցիկների ապօրինի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորման անդամների, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է АКИpress-ը՝ հղում կատարելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեին: Ձերբակալվածների մոտից առգրավվել են РПГ-18 նռնականետ,Կալաշնիկովի ավտոմատ, ատրճանակներ, տրոտիլային պայթուցիկներ. էլեկտրադետոնատորներ և գրեթե հազար փամփուշտ: Չի հաղորդվում, թե հանցագործները որտեղից են ստացել զենքը և ում էին վաճառելու:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանություն. Լրագրողի վրա հարձակված կնոջ ձեռքին եղել են ոչ թե «ցուցակագրված» ընտրողների ցուցակներ, այլ որդու հիվանդության փաստաթղթերը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի պատանդների համար 700 հազար դոլար են պահանջել’