‘Բիշքեկում ցուցարարները պահանջում են հանձնել նախկին նախագահ Բակիևի ընտանիքին’

958

Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևի վարչակարգի տապալմանը հանգեցրած զանգվածային ցույցերում զոհերի և տուժածների հարազատները ուրբաթ օրը կրկին ցույցի են դուրս  եկել՝ պահանջելով արտահանձնել նախկին նախագահի ընտանիքի անդամներին, փոխանցում է РИА Новости-ն:

Բակիևը և նրա մերձավորները հանրապետությունից հեռացել են 2010 թ. հեղաշրջումից հետո և ապաստան են գտել Մինսկում:

Բիշքեկի շրջանի ռազմական դատարանը հեռակա կարգով նախկին նախագահին և նրա կրտսեր եղբորը՝ Ժանիշ Բակիևին, ով զբաղեցնում էր պետական պահպանության ծառայությունը, դատապարտել է բարձրագույն պատժի՝ ցմահ ազատազրկման՝ Բիշքեկի հրապարակում ցուցարարների զանգվածային սպանությունները կազմակերպելու մեղադրանքով, որի ընթացքում զոհվել էր 70 մարդ, մի քանի հարյուր հոգի վիրավորվել էր: Բացի այդ՝ Ժանիշ Բակիևը մեղավոր է ճանաչվել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի և բրիտանական Oxus Gold լեռնարդյունաբերական ընկերության ներկայացուցիչ, ԱՄՆ քաղաքացի Շոն Դեյլիի սպանությունների մասնակցության մեջ:

Ակցիային մասնակցել է մոտավորապես 30 մարդ:

Նախորդ հոդվածը‘Երկարակեցության գաղտնիքը՝ ըստ Զիմբաբվեի նախագահի’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը կմասնակցի Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպմանը’