‘ Բլան.«Իբրահիմովիչը պետք է գոլեր խփի, քանի որ դա նրա աշխատանքն է»’

836

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը հույս ունի, որ Զլատան Իբրահիմովիչն աչքի կընկնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Չելսիի» հետ պատասխան խաղում:

«Իբրահիմովիչը փոքրիկ տղա չէ, նա արդեն 33 տարեկան է: «Չելսիի» հետ խաղում նա կզգա այնպիսի ճնշում, ինչպիսին զգալու է ամբողջ թիմը: Նա պետք է գոլեր խփի, քանի որ դա նրա աշխատանքն է: Որակազրկման ընթացքում Զլատանը լավ է աշխատել: Լավ է, որ նախքան «Չելսիի» հետ խաղը նա խաղալու է Ֆրանսիայի առաջնությունում, պրակտիկան նրան անհրաժեշտ է»,-Բլանի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած «ՊՍԺ»-«Չելսի» հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ պատասխան խաղը կայանալու է մարտի 11-ին:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն տպավորիչ պարով գովազդում է իր նոր հավաքածուն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Goal.com. 113-ամյա Մադրիդի «Ռեալի» խորհրդանշական կազմը (լուսանկար)’