‘Բլան. «Իմ աշխատանքը միշտ վտանգված է»’

1633

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն ակնարկել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից։ Այս շաբաթ փարիզյան ակումբը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից՝ ճանապարհը զիջելով «Մանչեսթեր Սիթիին»։

-Իմ աշխատանքը միշտ է վտանգված, քանի որ ես մարզում եմ «ՊՍԺ»-ն։ Միայն մի բան կարող է մասնագետին անձեռնմխելի դարձնել՝ հաղթանակները, իսկ մենք դուրս ենք մնացել Չեմպիոնների լիգայից, այնպես որ պետք է իրատես լինել։ Մենք բոլորս հիասթափված ենք։

Շուտով դուք կիմանաք՝ ակումբում կլինե՞ն փոփոխություններ, այդ թվում՝ նոր գլխավոր մարզիչ։ Մենք կոտրված ենք, քանի որ չենք կատարել մեր առաջադրանքը։ Բայց մրցաշրջանի արդյունքները «ՊՍԺ»-ն մի փոքր ավելի ուշ կամփոփի,-ասել է ֆրանսիացի մասնագետը։

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» կհետաձգի Ալվեսի պատիժը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը դարձյալ բարձրացել է’