‘Բլատեր. «Աշխարհի առաջնությունը չես կարող գնել»’

1212

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատտերը ժխտել է, թե Աշխարհի 2020 թվականի առաջնության ընդունող երկրի ընտրությունները կեղծված են եղել:

«Վստահ եմ, որ աշխարհում արդարություն գոյություն ունի: Ես քրեական հանցագործությանն առնչվող ոչինչ չեմ արել:

Աշխարհի առաջնությունը չես կարող գնել, որովհետև դրան մասնակցում են բարձր քաղաքական ուժեր:

Ես ոչ ոքի չեմ սպանել, բանկ չեմ թալանել, ոչ մի փող չեմ վերցրել, ես նույնիսկ իմ բոլոր նախկիններին եմ լավ վերաբերվել»,- ասել է 79-ամյա շվեյցարացին The Times-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Զեպ Բլատերը 8 տարով զրկվել է սպորտային գործունեությունից:

Նախորդ հոդվածը‘Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Չելսի»’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիայի» երկրպագուների պաստառը. «Պեպը երբեք մեզնից մեկը չի եղել»’