‘Բլատեր. «Բնականաբար, ես պայքարելու եմ իմ անվան և ՖԻՖԱ-ի համար»’

976

ՖԻՖԱ-ի արդեն նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը մեկնաբանել է Էթիկայի հանձնաժողովի՝ իրեն 8 տարով ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկելու որոշումը:

-Ցանկանում եմ ներողություն խնդրել: Ներողություն եմ խնդրում ՖԻՖԱ-ի բոլոր անդամներից, որ դարձել եմ բռնցքամարտի տանձիկ, որին հարվածում են բոլորը: Ներողություն եմ խնդրում, որ ինձ պատժել են մարդկային նման որակների աշխարհում:

Թվում էր՝ Պլատինիին գումարի փոխանցման վերաբերյալ գործում հստակություն էինք մտցրել: Ինչպես երևում է, ես լավատես էի: Դեռևս 1998 թվականին ես և Պլատինին պայմանավորվել էինք, որ նա ՖԻՖԱ-ի համար որոշակի աշխատանքներ կկատարի, իսկ ես զգուշացրել էի, որ միանգամից չեմ վճարելու: ՖԻՖԱ-ի կանոնադրությունում չի բացառվում բանավոր համաձայնություն ձեռք բերելը:

Բնականաբար, ես պայքարելու եմ իմ անվան և ՖԻՖԱ-ի համար: Չեմ հասկանում, թե ինչու են մեզ որակազրկել 8 տարով… Ամոթալի է, որ Էթիկայի հանձնաժողովն անտեսում է ապացույցները և աշխատում է լրատվամիջոցների միջոցով: Ես որակազրկման մասին իմացել եմ մամուլից, ոչ թե հանձնաժողովից,-Բլատերի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից:

Նախորդ հոդվածը‘Նոր «բեւեռին» սպասելիս’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Պետք է սովորել հաղթել, երբ դրությունը բարդ է»’