‘Բլատեր. «Մեկ շաբաթից ես բացատրություն կտամ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովին»’

854

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը, ով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից 90 օրով, հայտարարել է, որ շուտով կարող է ապացուցյներ ներկայացնել էթիկայի հանձնաժողովին իր անմեղության վերաբերյալ:

Շվեյցարական դատախազությունը սեպտեմբերի վերջին գործ հարուցեց Բլատերի դեմ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հաշվին անօրինական կերպով 2 մլն շվեյցարական ֆրանկ փոխանցելու մեղադրանքով: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձանժողովը հոկտեմբերի սկզբն այս գործով գլխավոր մեղադրյալներին ազատեց ֆուտբոլային գործունեությունից 90 օրով:

«Մեկ շաբաթ անց ես հնարավորություն կունենամ մեկնաբանություն տալ: Այնուհետև էթիկայի հանձնաժողովը պետք է ապացուցի, որ ես ինձ էթիկայի կանոններից դուրս եմ պահել: Եվ ոչ ոք չի կարողանա ապացուցել այն, ինչ ճշմարիտ չէ»,- Բլատերի խոսքերն է փոխանցում Tages-Anzeiger-ը:

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Արոնյանը կիսեց միավորն Անանդի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ընտրախախտումների արձանագրում’