‘Բլատտեր. «ԶԼՄ-ները փորձում էին ինձ «սպանել» ՖԻՖԱ-ի սկանդալի ժամանակ»’

1529

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը հայտարարել է, որ լրագրողները իրեն հալածում էին ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալի ժամանակ: Հետաքննության արդյունքում ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն կազմակերպության ղեկավարին և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հեռացվել են ֆուտբոլային գործունեությունից 8 տարով.

«Ցավում եմ միայն այն բանի համար, որ ԶԼՄ-ները փորձում էին ինձ «սպանել» այդ սկանդալի ֆոնին: Ես էի պատասխանատվություն կրում ՖԻՖԱ-ի գործկոմի անդամների գործողությունների համար, ովքեր խախտել էին կանոնը, սակայն լրագրողները ամենասկզբից ինձ շատ վատ էին դարձնում: Իմ պատասխանատվությունն այստեղ սահմանափակվում է նրանով, որ ես չկարողացա ՖԻՖԱ-ին պաշտպանել նման մարդկանց»,- Բլատտերի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

Փետրվարի 26-ին կկայանա ՖԻՖԱ-ինոր նախագահի ընտրությունները: Քվեարկությանը կմասնակցեն Ասիայի ֆուտբոլի կենֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման Իբրահիմ Ալ-Հալիֆան, Հորդանանի արքայազն Ալի Ալ-Հուսեինը, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին օգնական Ժերոմ Շամպանը:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիայի» թվիթերի էջի պատասխանը sport.es-ին. «Իրո՞ք…» ‘
Հաջորդ հոդվածը‘Էտո՛Օ-ն հասել է նրան, որ արգելվի իր նախկին ընկերուհու գրքի տպագրությունը’