Բլինքենը կհանդիպի Իսրայելի վարչապետին և նախագահին

356

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուրբաթ օրը ժամանել է Իսրայել, որտեղ մտադիր է հանդիպել հրեական պետության վարչապետ Բինիամին Նեթանյահուին և երկրի նախագահ Իցհակ Հերցոգին։

Կողմերը կքննարկեն հումանիտար հարցեր և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները, այդ թվում՝ The Washington Post-ը և The New York Times-ը, տեղեկացրել են, որ Բլինքենը Իսրայել կատարելիք այցի ընթացքում երկրի իշխանություններին կոչ է անելու «մարդասիրական դադարներ» հայտարարել, որոնք անհրաժեշտ են «օգնության մատակարարումները հեշտացնելու և պատանդներին ազատելու» համար։

Բլինքենը հինգշաբթի շրջայցի է մեկնել, որի շրջանակներում այցելելու է, բացի Իսրայելից, նաև Հնդկաստան, Հորդանան, Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա։

Նախորդ հոդվածըԻսրայելին օգնության մասին օրինագիծ՝ առանց Ուկրաինայի
Հաջորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը պատրաստ է «լիակատար փոխզիջման» գերիների փոխանակման հարցում