Բլինքենը նշել է Աֆրիկյան միության դերը Սուդանում մարտերի դադարեցման գործում

3967

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համարում է, որ Աֆրիկյան միությունը առանցքային դերակատարում ունի Սուդանում ռազմական գործողությունները դադարեցնելու դիվանագիտական ջանքերի տեսակետից։

Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի։

Ըստ այդ փաստաթղթի՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ավելի վաղ նույն օրը հեռախոսազրույց է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթի հետ, նրանք քննարկել են «ԱՄՆ-ի և Աֆրիկյան միության համագործակցության հարցերը Սուդանում երկարաժամկետ զինադադար ապահովելու և ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում» ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄխիթարյանի նոր նվաճումը
Հաջորդ հոդվածը12 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան