Բլինքեն․ Ագրեգատոր է մշակվել ՌԴ-ի ապատեղեկատվությունը բացահայտելու համար

230

Պետքարտուղարությունը արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայով ագրեգատոր է մշակել, որը թույլ է տալիս համացանցում հայտնաբերել Ռուսաստանին վերագրվող ապատեղեկատվությունը։

Այդ մասին երեքշաբթի հայտնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով վաշինգտոնյան Freedom House հասարակական կազմակերպության միջոցառմանը։

ԱՄՆ իշխանություններն «աշխատում են ինտերնետում ապատեղեկատվության լայնածավալ խնդիրը լուծելու վրա», ասել է Բլինքենը։

Նա պնդել է, որ «Ռուսաստանից ապատեղեկատվության անվերջանալի հոսք է ստացվում» Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» վերաբերյալ։ «Ի պատասխան՝ պետքարտուղարությունը Ուկրաինայի վերաբերյալ արհեստական բանականության աջակցությամբ օնլայն-ագրեգատոր է մշակել՝ ստուգման ենթակա ռուսաստանյան ապատեղեկատվությունը հավաքելու և ապա ամբողջ աշխարհում իր գործընկերներին դրանք փոխանցելու համար»,- նշել է պետքարտուղարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋերմուկ․ Մարտիրոսյանն ու Հովհաննիսյանը 1-ական միավոր են հետ միանձնյա առաջատար Սեւյանից
Հաջորդ հոդվածըԲայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտը աղետալի հետևանքներ կունենա