Բլինքեն․ ԱՄՆ-ը չի խրախուսում Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի տարածքին

319

ԱՄՆ իշխանությունները Կիևին չեն խրախուսում ՌԴ-ի տարածքին հարվածներ հասցնելու հարցում, սակայն մտադիր են շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ «ինչը նրան անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար»։

Այս հայտարարությունն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արել է Վաշինգտոնում «երկու գումարած երկու» ձևաչափով ամերիկա-ավստրալական բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում։

«Մենք չենք խրախուսում Ռուսաստանի տարածքներին հարված հասցնելը և նման հարվածներ հասցնելու հնարավորություններ չենք տրամադրում նրանց։ Բայց եկեք չմոռանանք, թե ինչ են զգում ուկրաինացիները ռուսաստանյան շարունակվող ագրեսիայի յուրաքանչյուր օր։ Մենք մեր գործընկերների հետ ամբողջ աշխարհում լի ենք վճռականությամբ՝ ապահովել, որ նրանք ունենան անհրաժեշտ ամեն ինչ՝ իրենք իրենց, իրենց տարածքն ու ազատությունը պաշտպանելու համար»,- հայտարարել է Բլինքենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ–ում ՌԴ ներկայացուցիչ. Կիևը խաղում է Ուկրաինայի և ողջ Եվրոպայի ճակատագրի հետ
Հաջորդ հոդվածըԲուսկետսը կրկնեց Կասիլյասի և Ռամոսի ռեկորդը