Բլինքեն․ Ուկրաինայի խնդրով միջազգային դատարանի ստեղծումը «սեղանին է»

253

Ուկրաինայի շուրջ ինչ-որ միջազգային տրիբունալի ստեղծումը «սեղանին է», երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը The Wall Street Journal-ի համաժողովում։

«Շատ կարևոր է, որ պատասխանատվություն լինի այն ամենի համար, ինչ կատարվում է,- ասել է Բլինքենը։- Չեմ ուզում նախապես ասել, բայց կարևոր է տվյալներ հավաքելը։ Կարևոր է, որ Ուկրաինան կարողանա անհրաժեշտության դեպքում պատասխանատվության կանչել արվածի համար, բայց մենք նաև աջակցում ենք Միջազգային քրեական դատարանի ջանքերին՝ ապացույցների և տվյալների հավաքագրման հարցում։ Քննարկումներ են ընթանում ինչ-որ անկախ դատարանի, տրիբունալի հաստատության մասին։ Այդ ամենը սեղանի վրա է»։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել «Ռուսաստանի ագրեսիայի» հետաքննության նպատակով ինչ-որ «տրիբունալ» ստեղծելու մասին հայտարարությունների կապակցությամբ։ Գերատեսչությունում նշել են, որ արևմտյան երկրների՝ շուտափույթ կերպով իր իրավական նիհիլիզմով աննախադեպ «քվազիդատական մեխանիզմ» ստեղծելու փորձը Արևմուտքի երկակի չափորոշիչների հերթական օրինակն է։ ԱԳՆ-ում շեշտել են, որ «Ռուսաստանի նկատմամբ այդպիսի «մտերմիկ հավաքույթը» երբեք իրավազորություն չի ունենա»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուիս Էնրիկեն կհեռանա Իսպանիայի հավաքականից
Հաջորդ հոդվածըՄԱԿ ԱԽ-ն նիստ է անցկացնում Ուկրաինայում իրավիճակի շուրջ