Բլինքենը նախատեսում է նոյեմբերի 3-ին այցելել Իսրայել

231

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ծրագրել է նոյեմբերի 3-ին այցելել Իսրայել։

Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի։

Նրա տեղեկություններով՝ Բլինքենը մտադիր է «ուրբաթ օրը ժամանել Իսրայել՝ կառավարության անդամների հետ հանդիպման»։ Դրանից հետ ԱՄՆ պետքարտուղարը ծրագրում է այցելել տարածաշրջանի մի քանի երկրներ, նշում է գործակալությունը։

Հոկտեմբերի 18-ին մեկօրյա հրատապ այցով Իսրայել էր ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նախորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնք կարող են լքել Գազան
Հաջորդ հոդվածըՄասքը կրկին Սորոսին մեղադրել է «մարդկությանն ատելու» համար