‘Բլյուզմեն Քենոնը «նախանձում է» հայ երաժիշտների մազածածկույթին ‘

822

Նոյեմբերի 8-ին Երևանում համերգով հանդես կգա բլյուզմեն Թորոնզո Քենոնը Չիկագոյից: Նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում Քենոնը խոստովանել է, որ բլյուզն իր համար կյանք է, ճշմարտություն է և օդ: «Ինչ-որ մեկն ասել է, որ բլյուզն արտասվելու ազնիվ հնարավորություն է տղամարդու համար», — նկատել է նա: Բլյուզմենն ընդգծել է, որ երբեք իր առջև փոփ-երաժշտություն կատարողների հետ մրցակցելու խնդիր չի դրել: «Օրինակ՝ ես չեմ կարող մսից հագուստ կրել` ինչպես Լեդի Գագան: Փոխարենը` ծննդյանս օրը ես հրեշտակի թևեր եմ կրում, քանի որ այն համընկնում է Սուրբ Վալենտինի օրվան», — պատմել է երաժիշտը: Արդեն առաջին օրը չէ, որ Քենոնը Երևանում է և հասցրել է ծանոթանալ հայ երաժիշտների հետ: «Ես նրանց նախանձում եմ: Նրանց մազածածկույթն ավելի խիտ է, քան Չիկագոյի բյուզմեններինը», — ժպտալով ասել է նա:

Թորոնզո Քենոնի համերգը կազմակերպել են Mezzo Production-ը և Բլյուզի հայկական ասոցիացիան` Երևանում Բլյուզի շաբաթի շրջանակում:

 

Նախորդ հոդվածը‘Հրիստեա. Համագործակցության որոշ ուղղություններ դարձան պակաս արդիական’
Հաջորդ հոդվածը‘Սերժը միայն ժողովրդական ճնշման առաջ տեղի կտա’