‘«Բլյուզ եղբայրները» հեռուստասերիալ կդառնա ‘

1269

Կանադական Reunion Pictures ֆիլմ արտադրող ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նկարահանել «Բլյուզ եղբայրները» կուլտային կատակերգության հեռուստաշարունակությունը:

1980-ին էկրան բարձրացած ֆիլմը պատմում էր բանտից դուրս եկած երկու եղբայրների մասին (Դեն Էյքրոյդ եւ Ջոն Բելուշի), որոնք փորձում էին հապշտապ փող վաստակել եւ օգնել մանկատանը, որում նրանք մեծացել են: Նրանց հաջողվում է լուծարումից փրկել մանկատունը, բայց արդյունքում նրանք նորից ճաղերի հետեւում են հայտնվում: Նկարահանվող սերիալը պատմելու է հերթական «սռոկ»-ից հետո եղբայրների կյանքի մասին` բատից դուրս գալով` նրանք ցանկանում են գտնել իրենց իսկական հորը:  

Նախագծի փորձնական սցենարն արդեն գոյություն ունի, այն գրել է ՋոնԲելուշիի այրին` Ջուդին Saturday Night Live հեռուստաշոուի սցենարիստների սցենարիստների հետ միասին:

Ջուդի Բելուշիի խոսքերով,նոր նախագծում եղբայրները ներկայացված են լինելու նոր կերպարների տեսքով, իսկ նախագիծն իրենից ներկայացնելու է ավելի շուտ սցենարի լիարժեք ռիմեյք, քան սիկվել:

Հեղինակները մտադիր են, առաջին թողարկման հաջողության դեպքում շոուն կվերածվի լիարժեք սերիալի, եւ յուրաքանչյուր դրվագում հեղինակները խոստանում են մեկական երաժշտական համար ներկայացնել:  

 

Նախորդ հոդվածը‘Ովքե՞ր են այս սեւազգեստ տղաները, ովքեր ապահովում են ընտրողների մասնակցությունը (Լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են սպառնում «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին (Տեսանյութ) ‘