‘ԲԿՄԱ-ն 7 տարվա ընդմիջումից հետո դարձավ Ռուսաստանի չեմպիոն’

927

Մոսկվայի ԲԿՄԱ-ն ֆուտբոլի ժամկետից շուտ՝ Ռուսաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ դարձավ Ռուսաստանի չեմպիոն:

Նախավերջին տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր Կրասնոդարի «Կուբանին», որին եվրագավաթների պայքարից դուրս չմնալու համար հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն բանակայինները, որոնց ոչ-ոքին լիովին ձեռնտու էր, ամբողջ խաղը անցկացրեցին պաշտպանողական մարտավարությամբ եւ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0:

ԲԿՄԱ-ն չորրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն: Վերջին անգամ բանակայինները չեմպիոն էին դարձել 2006թ.:

Նշենք, որ «Կուբանի» կազմում հայտավորված էր Մարկոս Պիցելին, որը սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ, իսկ Արազ Օզբիլիզը որակազրկման պատճառով բաց էր թողնում հանդիպումը:

Ավելացնենք, որ անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից, 2-րդ տեղն ապահովեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»:

Նախորդ հոդվածը‘Այն, ինչ տեղի է ունեցել Սեւանի մայրուղու վրա. Առանց մեկնաբանության (Տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘«Կենտրոն» հ/ը տնօրենը պահանջում է իրավապահ մարմիններից հայտնաբերել և պատժել այն մարդկանց, ովքեր դրսևորել են շարքային խուլիգանի վարքագիծ’