‘ԲՀԿ-ական Գուրգեն Գասպարյանը կարևոր է համարում լրագրողների ներկայությունը ընտրատեղամասերում’

971

«Փորձը ցույց է տալիս, որ ընտրակեղծիքների դեմ պայքարի մի միջոց է այն, որ մամուլի ներկայացուցիչները ներկայացված լինեն բոլոր 465 ընտրական տեղամասերում: Բոլորս լավ գիտենք, որ կուտակումներ են լինելու տեղամասերի դիմաց, հավաքվում են մարդիկ, որ ուզում են հենց այդ պահին ներազդեցություն ունենալ մարդկանց վրա, ինչը օրենքից դուրս է»: Այս մասին այսօր հրավիրված քննարկմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանը: Նա կոչով դիմեց մամուլի ներկայացուցիչներին:

«Մամուլի ներկայությունը զգաստացնում է հանձնաժողովի աշխատակիցներին: Համագործակցում ենք ոչ իշխանական ուժերի հետ, անցած տարի էլ ենք համագործակցել, և դա դրական արդյունք է տալիս: Պրոբլեմները շատ են, և միասնական ուժով միայն կարելի է պայքարել: Կուսակցությունները պետք է այնպիսի մարդկանց ուղարկեն տեղամասեր, որ վստահ լինենք, որ այդ մարդիկ «կպահեն»»,- ասաց նա:

Գասպարյանը նաև կոչ արեց ընտրություններին մասնակցող միջազգային դիտորդներին, որ հետևողականություն դրսևորեն:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Լրագրողական համքարությունը պետք է միասնական լինի’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերին լուսանկարել է Մեսիին. Ֆոտո’