‘ԲՀԿ-ական պատգամավորը ահազանգում է. Մարդկանց գրանցում են Արարատում ‘

535

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը Ֆեյսբուքում ահազանգում է.

«Քիչ առաջ Արարատ քաղաքում ավարտվեց հերթական հանդիպումը բնակիչների հետ` Արարատի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում։ Քաղաքացիները մոտենում և ահազանգում են, որ երեկ գիշերվա ընթացքում Ավշար և Արարատ գյուղերի մոտ 1000 բնակիչներ գրանցվել են Արարատ քաղաքում, որպեսզի մասնակցեն նոյեմբերի 10-ի քվեարկությանը։ Սա խոսում է այն մասին, որ հերթական անգամ մրցակից թեկնածուն խուճապի մատնվելով` դիմում է կեղծիքների օգնությանը, սակայն մենք արդեն իսկ տանում ենք աշխատանքներ ցուցակներում նորահայտ անունները հայտնաբերելու և հրապարակելու ուղղությամբ։ Կոչ եմ անում զերծ մնալ նմանատիպ գործելաոճից ու կեղծիքներից, և ապահովել ազատ և արդար ընտրություններ»: 

Նախորդ հոդվածը‘Ավշարի Արայիկն ու եղբայրը դիմել են Կանեւսկոյ Արմենի եղբոր օգնությանը’
Հաջորդ հոդվածը‘Իրանում հակաամերիկյան զանգվածային ցույց է տեղի ունեցել’