‘ԲՀԿ-ական պատգամավոր. Անթույլատրելի է իշխանական էլիտայի աշխատավարձի բարձրացումը’

1322

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Այս տնտեսական իրավիճակում, որին ականատես ենք լինում յուրաքանչյուրս, իրոք անթույլատրելի է իշխանական էլիտայի, այդ թվում մեր՝ ԱԺ պատգամավորներիս աշխատավարձի բարձրացումը: Մեր երկրում կան հարյուրավոր գիտնականներ և մանկավարժներ, հաշմանդամներ և ազատամարտիկներ, որոնք արժանի են ապրել ավելի լավ, քան այսօր ապրում են կամ ավելի ճիշտ գոյատևում: Սա կառավարության հերթական անհաջող քայլն է, որից հետո ավելի մեծ հիասթափություն կապրի մեր հասարակությունը»: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Հայաստանի մասնակցությունը ՄՄ-ին չի կարող լինել նույն ձևաչափով, ինչ մյուս երկրներինը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը խնդրել է հնարավորինս արագ Հայաստանին ընդունել Մաքսային միության կազմի մեջ’