‘ԲՀԿ-ական պատգամավոր.Բանակցություններին զուգահեռ ռուսական կողմը պարբերաբար բարձրացրել է գազի գինը’

998

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը Facebook սոցիալական ցանցում գրում է.

«Կառավարությունը գազի գնի վերանայման հարցում ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում 2010թ.-ից։ Հետաքրքրական է, որ այսպես կոչված բանակցություններին զուգահեռ ռուսական կողմը պարբերաբար բարձրացրել է գազի գինը, այսինքն՝ չի պահպանվել ստատուս-քվոն մինչև բանակցությունների ավարտը։ Եվ այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարում է, որ իրենց բանակցություններն արդյունավետ էին, և դա այն դեպքում, երբ իրենց բանակցությունների ողջ ընթացքը եղել է գաղտնի, իսկ գազի գինը արդյունքում թանկացել է։ Իսկ այսօր ԱԺ են բերել մի համաձայնագիր, որով ուզում են «ՀայՌուսԳազԱրդ» ընկերության մեր 20% մասնաբաժինը հանձնել ռուսական կողմին՝ 300մլն. դոլար պարտքի դիմաց, այն նույն պարտքի, որը գոյացել է մեր կառավարության գաղտնի և տխրահռչակ բանակցությունների ընթացքում»:

 

Նախորդ հոդվածը‘«Nouvelles d’Arménie». Ֆրանսուա Օլանդը Հայաստան կայցելի 2014-ի մայիսին’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Եվրաասոցացման գործընթացը և սոփեստության ժամանակները. Մաս 2’