‘ ԲՀԿ-ական պատգամավոր. ԲՀԿ-ն չի կարող կիսել պատասխանատվությունը 2014 թվականի պետբյուջեի կատարման համար ‘

858

2014 թվականի պետբյուջեի եկամուտների ավելացումը լրացուցիչ 100 մլրդ դրամով անհնար է առանց ՓՄՁ հարկային բեռի խստացման: Դեկտեմբերի 13-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ՀՀ կառավարությունը հայտարարել էր ՀՆԱ նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 0,6 տոկոսով (100 մլրդ դրամով) ավելացնելու մտադրության մասին: 2014 թվականի բյուջեի ծրագրով հարկային վարչարարության խստացում և ՀՆԱ նկատմամբ հարկային մուտքերի ծավալների ավելացում չի նախատեսվում:

Բյուջեի լրացուցիչ 100 մլրդ դրամով ավելացումն առանց հարկային բեռի խստացման հնարավոր է միայն ստվերային տնտեսության կրճատման ճանապարհով  կամ ինֆլյացիայի հաշվին` պայմանով, որ առողջ տնտեսությունը կապահովի բյուջեի հարկային մուտքերի ընդամենը 27 տոկոսը: «ԲՀԿ-ն չի կարող կիսել պատասխանատվությունը 2014 թվականի պետբյուջեի կատարման համար, հետևաբար, դեմ է քրեարկել դրա ընդունմանը», — ընդգծել է Մ.Մելքումյանը:

Նա նշել է, որ 2014 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական աճը ( 5,8 տոկոս) լուրջ խնդիրներ կստեղծի բյուջետային քաղաքականության համար, հատկապես, հավաքվող հարկերի գծով, քանի որ այդ ցուցանիշին հասնել կարիելի է միայն փոքր և միջին ձեռներեցության հարիկային բեռի խստացման հաշվին: 

 

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները նոր միավորում են ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում տեղ — տեղ առկա է մերկասառույց’