‘ԲՀԿ Աջափնյակի կառույցից բերման է ենթարկվել շուրջ 20 մարդ’

2207

Աջափնյակ համայնքի ԲՀԿ կառույցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել երկու տասնյակից ավելի քաղաքացիներ։ Այս մասին հաղորդում է 7or.am-ը:

Համաձայն աղբյուրի, նրանց տարել են բաժին՝ պատճառաբանելով, թե իբր ահազանգ է ստացվել, վիճաբանության մասին, մինչդեռ նման բան ականատեսների վկայությամբ չի եղել։

Այս պահին ոստիկանությունում է և փորձում է բացատրություններ ստանալ ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Կարապետյանը։

iLur.am-ի տեղեկություններով քիչ առաջ բերման է ենթարկվեն նաև Նոր Նորքի ԲՀԿ կառույցի նախկին ղեկավար Հովիկ Գևորգյանին:

Նախորդ հոդվածը‘Արտաշես Թումանյանը նշանակվել է Իրանում ՀՀ դեսպան’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայում հայտնել են ԵԱՀԿ՝ Դոնբասում աշխատանքի քայլերի համաձայնեցման մասին’