‘ԲՀԿ առաջարկը մերժվեց. Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 5000 դրամով’

1156

ՀՀ կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջարկը 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 75 հազար դրամ սահմանելու վերաբերյալ: Ինչպես պարզաբանել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության 2013-2017թթ. ծրագրով արդեն իսկ նախատեսված է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում՝ 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ, 2015թ.՝ 55 հազար դրամ, 2016թ.՝ 62,5 հազար դրամ, 2017թ.՝ 70 հազար դրամ, հաղորդում է PanArmenian.net-ը:

Նեշնեք, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների արդյունքում 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում ավելացավ 30 տոկոսով՝ հասնելով 45 հազար դրամի: 

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյանը՝ որպես Սերժ Սարգսյանի փաստաբան’
Հաջորդ հոդվածը‘Մի խումբ երիտասարդներ սկսել են ավտոկայանատեղերի բոյկոտը (տեսանյութ)’