‘ԲՀԿ խմբկացությունը կողմ է Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն’

1212

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ Ազգային ժողովում խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք կողմ են մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր սկսվել է Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցության պատգամավորների հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը: 

Նախորդ հոդվածը‘Ձեռքդ ետ տար քաղաքիս վրայից. Թողարկում 3. (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Կիսաեզրափակիչին պատրաստ կլինեմ 100 տոկոսով’