‘ԲՀԿ խոսնակ. Ես չէ, որ պիտի մեկնաբանեմ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ‘

829

«Մեր պաշտոնական դիրքորոշմամբ՝ Օսկանյանի գործն անհիմն է ՝ իրավական հարթության մեջ որևէ կերպ հիմնավորված չէ, այն ունի քաղաքական նկատառումներ և դրդապատճառներ: Եթե ցանկացած այլ դիրքորոշում համընկնում է մեր դիրքորոշման հետ, ուրեմն՝ դրանից բխող եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ դիվանագետի խոսքին, ապա ես չէ, որ պիտի այն մեկնաբանեմ. կարծում եմ՝ նա ունի մամուլի ծառայություն, թող ԱՄՆ դեպանատան մամուլի խոսնակն էլ մեկնաբանի», — ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ ilur.am-ի թղթակցի զրույցի ընթացքում անդրադառնալով ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի տարածած հայտարարությանը, որում դեսպանը մտահոգություն է հայտնում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և մեղադրանք ներկայացնելու կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Զինծառայողը դանակահարել է իրեն հայհոյող ծառայակցին’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Մկրտչյանի արձանը կրկին վնասվել է (լուսանկար)’