‘ԲՀԿ. Մեր նախաձեռնությունները պետք է բխեն ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրից ‘

895

Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը iLur.am-ի հետ զրույցում տեսակետ էր հայտնել, թե Ուրուգվայի և ԼՂՀ-ի միջև ձևավորված երկկողմ հարաբերություններն ինքնըստինքյան մի օր կբերեն Ուրուգվայի կողմից ԼՂՀ ճանաչմանը:

Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե արդյոք նման սցենարի պարագայում ՀՀ-ն կհետևի՞ Ուրուգվայի օրինակին, և արդյո՞ք ԲՀԿ խմբակցությունը ԱԺ-ում պատրաստ է կողմ քվեարկել ԼՂՀ-ի ճանաչման օրինագծին՝ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց.

«Բացի արդեն եղած դրդապատճառներից, որոնցից է պետական շահը, որևէ այլ դրդապատճառ չի կարող լինել կամ եթե նույնիսկ լինի, ապա ունենք օրակարգում ԼՂՀ հակամարտության  կարգավորման խնդիր, և դրանից պետք է բխեն մնացած նախաձեռնությունները: Սա իմ անձնական համոզմունքն է»:

 Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որը բազմիցս քննարկման առարկա է դարձրել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Երբ ԲՀԿ-ն  նպատակահարմար կգտնի լուծումներ առաջադրելու և գնալու այդ ճանապարհով, դա իրականացնելու հնարավորություն  ունի:

Ինչ վերաբերում է Ուրուգվայի և ԼՂՀ-ի միջև հաստատված հարաբերություններին՝ Տիգրան Ուրիխանյանը դրանք չափազանց ողջունելի է համարում:  

Նախորդ հոդվածը‘Փաստաբանը հերքում է, թե Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը’
Հաջորդ հոդվածը‘Իրանը վնասազերծել է արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալների’