‘ԲՀԿ-ն ԱԺ-ում կբարձրացնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը ‘

946

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է խորհրդարանում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը, քանի որ անհիմն է համարում այդ որոշումը:

Ըստ որում, կուսակցությունում գտնում են, որ մինչ այդ անհրաժեշտ է ավելի մանրամասն քննարկել սակագների բարձրացման հետ էլեկտրակայանների շահութաբերության համաչափության հարցը: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության դեպքում, ԲՀԿ փորձագետների կարծիքով, նման ռեզերվ չկա, և ընկերության պարտավորությունները գրեթե հավասարազոր են ակտիվներին: ԲՀԿ-ում կոչ են անում ուշադրություն դարձնել էլեկտրաէներգիա արտադրող կայանների շահութաբերության նորմային: Ստեղծված դժվար պայմաններում այդ նորման կարելի է նաև վերանայել, գտնում է ԲՀԿ-ն:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

Նախորդ հոդվածը‘Կարկուտից տուժած Արցախի գյուղերը պետական աջակցություն կստանան’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ անդամի թեկնածուին. Դուք վախենում եք ունենալ սեփական տեսակետ’