‘ԲՀԿ-ն դեռ որոշում չի ընդունել՝ կմասնակցի՞ նիստին, թե՞ ոչ’

1098

ԲՀԿ-ն դեռ որոշում չի ընդունել՝ կմասնակցի՞ արդյոք Տիգրան Սարգսյանի կողմից հրավիրված՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին, iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողությունների» պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների։ Այդ պատճառով վարչապետը բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրել է մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին:

 

Նախորդ հոդվածը‘Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է ՀՆԱ-ի 9-11 տոկոսանոց աճ’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն կմասնակցի վարչապետի կողմից հրավիրված նիստին ‘