‘ԲՀԿ-ն ընդունում է ընտրությունների արդյունքները եւ շնորհավորում «Իմ քայլ»-ին’

1574

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքում ուղերձ է հղել, որով շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի համար:

Գագիկ Ծառուկյանը գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ, 
Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին: 
Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: 
Աստված պահապան մեզ բոլորիս:

 

Նախորդ հոդվածը‘Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն կարծում է, որ ՈՒԵՖԱ-ն իրենից վրեժ է լուծում’