‘ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, բայց՝ պայմանով. Մամուլ’

1164

«ԲՀԿ-ն կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, բայց՝ հետևյալ պայմանով. «Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ԲՀԿ-ն վախենում է արտահերթ որևէ ընտրությունից: Բայց եթե ԸՕ-ն չի փոխվելու, եթե 41 մեծամասնական մանդատն ի սկզբանե մնալու է իշխանության գրպանում, արտահերթ որևէ ընտրություն որևէ պատկեր չի փոխելու: Երբ կլինեն ԸՕ-ի փոփոխություններ, այդ ժամանակ մենք որևէ արտահերթ ընտրության հետ կապված որևէ խնդիր չունենք»:

Տիկին Զոհրաբյանի գնահատմամբ՝ Աժ նախագահի հետ քննարկումներն այն տոնայնությամբ են գնացել, որ կարելի է փաստել, որ դրանք, ըստ էության, տապալվել են. «Այո, փոխհամաձայնություն ձեռք չբերվեց, բայց ես կարծում եմ, որ պետք է մեկ անգամ ևս փորձել շարունակել քննարկումները՝ համատեղ օրակարգ ձևավորելու ուղղությամբ: Այլ ճանապարհ ԲՀԿ-ն չի տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Զգուշացեք տուրիստական գործակալություններից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’