‘ԲՀԿ-ն կոնկրետացրել է առաջիկա անելիքները’

1530

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին կից խորհրդատվական խմբի նիստը։ Ինչպես հայտնում են ԲՀԿ լրատվական ծառայությունից, նիստը քննարկել է՝

1. ԱԺ հերթական նստաշրջանին ընդառաջ խմբակցության անելիքները,

2. Օրենսդրական նախաձեռնությունների օրակարգը,

3. Քննարկվել է ոչ իշխանական կուսակցությունների ներկայացրած 12 կետերի իրականացման ընթացքն ու տրվել է նախնական գնահատական,

4. Քննարկվել են քառյակի միասնական օրակարգին ներկայացվող առաջարկներ,

5. Քննարկվել են Սահմադրական փոփոխությունների վերաբերյալ ԲՀԿ բացասական դիրքորոշման հիմնավորումները,

6. Հաստատվել է կուսակցության ներկայացուցիչների, ԲՀԿ պատգամավորների մարզային այցելությունների ժամանակացույցը,

7. Ինչպես նաեւ քննարկվել է իշխանությունների կայացրած որոշումը՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը ԱԳ նախարարի մակարդակով մասնակցելու որոշումը։ Հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ գոյություն չունեն դիվանագիտական հարաբերություններ, մենք գտնում ենք, որ պետք է ընտրվեր մասնակցության այլ մակարդակ։

Նախորդ հոդվածը‘Իրանը զենք է մատակարարել իրաքցի քրդերին’
Հաջորդ հոդվածը‘Իվան Վոլինկին. Ոչինչ չի կարող խանգարել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին’