‘ԲՀԿ-ն չի բոյկոտել ԱԺ նիստերը ‘

977

ԱԺ 5-րդ գումարման աշնանային նստաշրջանի հերթական նիստին այսօր ներկա էր նաև ԲՀԿ խմբակցությունը՝ անկախ այն հայտարարություններից, որով ԲՀԿ-ականները հնարավոր էին համարում ԱԺ-ի բոլոր նիստերի բոյկոտումը:
ԲՀԿ-ական պատգամավոր և երիտթևի ղեկավար Վահե Էնֆիաջյանը iLur.am-ին քառօրյայի մասնակցության փաստը մեկնաբանեց նրանով, որ ԲՀԿ քննարկել է այդ հարցը և որոշել մասնակցել քառօրյային:

Հիշեցնենք, որ անցած քառօրյային ԲՀԿ-ն բոյկոտեց նիստերը, երբ քննարկվում էր ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ԱԺ-ի նիստերի բոյկոտման նպատակահարմարության հարցը պետք է դրվեր քննարկման, ինչպես հայտարարել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում մեկ օրվա ընթացքում 120 մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում բեռնվել է Բաքու-Թբիլիս-Ջեյհանով մատակարարվող նավթի 2000-րդ տանկերը’