‘ԲՀԿ-ն վերաբացում է ընտրություններից հետո փակված գրասենյակները. «Ժողովուրդ»’

1085

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչև մարտի կեսերը վերաբացել կուսակցության՝ ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները։

ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունները՝ ասելով «Ընտրություններից հետո փակվել են շտաբները, իսկ գրասենյակների հետ կապված նշեմ, որ առաջացած իրավիճակում անհրաժեշտ է, որ կուսակցությունն առավել արդիական ու առավել մոբիլիզացված կառուցվածքով հանդես գա»,– ասել է նա՝ նշելով, որ այդ ամենն արվում է ԲՀԿ համագումարից հետո կայացած քաղխորհրդի որոշմամբ ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Կանադահայերը կոչ են անում Շվեյցարիային բողոքարկել ՄԻԵԴ-ի վճիռը’
Հաջորդ հոդվածը‘Կենսաթոշակային պարտադիր վճարները կվերածվեն հարկատեսակի. Civilnet’