‘ԲՀԿ-ն վերապահումներ ունի գազի հարցով հանձնաժողովի ժամկետների հետ կապված ‘

716

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի քառօրյայում հայտարարել է, որ գազի հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման մեջ իրենց հիմնական մտահոգությունները ներառված են, և ԲՀԿ-ն պատրաստ կլինի մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, միայն եթե ամփոփիչ եզրակացությունը ներկայացվի ոչ թե նոյեմբերին (ինչպես քաղաքական մեծամասնությունն է առաջարկում), այլ՝ ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտը։ «Քաղաքական իշխանությունը չունի վստահության այն ռեսուրսը, որ չկարծենք՝ մինչև նոյեմբերն այն ժամկետն է, որը դուք ուզում եք խնդիրը քնեցնել։ Իրական ցանկության դեպքում 3 ամիսն էլ այն ռացիոնալ ժամկետն է, որ մենք կարող ենք ստանալ մեր հարցերի պատասխանը։ 3 ամիսը լիուլի բավարար է ԱԺ–ին եզրակացություն ներկայացնելու համար»,- ասել է Ն. Զոհրաբյանը։

  

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը` ՀՀԿ-ին. Դուք խուսափում եք հանրային քննարկումից ‘
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.598 մլն դոլար ‘