‘ԲՀԿ պատվիրակությունը, Գ.Ծառուկյանի գլխավորությամբ՝ մեկնել է Չինաստան’

845

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության հրավերով սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Չինաստան է մեկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը:  

Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ:  

Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը:

Նախորդ հոդվածը‘Առաջին անգամ` առաջին դասարան (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ներդրումները Հայաստանում նաև Վրաստանում են մտահոգություն հարուցում’