‘ԲՀԿ պատվիրակությունը կմեկնի Բրյուսել’

1108

Դեկտեմբերի 4-6-ը տեղի է ունենալու ԲՀԿ խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել: Այդ մասին տեղեկացնում են ԲՀԿ մամլո ծառայությունից: Պավիրակությունը կգլխավորի ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նախատեսված են հանդիպումներ Եվրոպական Խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաև հայ համայնքի հետ: Պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումներից բացի ԲՀԿ նախագահը կունենա նաև առանձին պաշտոնյաների հետ հանդիպումներ: Այցի  ավարտին Գագիկ Ծառուկյանի անունից կտրվի ընթրիք` Բելգիայի հայ համայնքի պատասխանատուների մասնակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Ընտրություններն ամփոփելու համար դեռ վաղ է’
Հաջորդ հոդվածը‘«Վրացական երազանք». Սաակաշվիլին անձեռնմխելիության երաշխիքներ չունի’