‘ԲՀԿ. «Պատվիրատուները ակնհայտորեն ցայտնոտի մեջ են» ‘

991

 ԲՀԿ նախագահի մամուլի  խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է Գագիկ  Ծառուկյանի վերաբերյալ որոշ հրապարակումների վերաբերյալ: hetq.am-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է.

Հարգելի գործընկերներ, վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հստակ ուղղորդված ստահոդ եւ պրովոկացիոն որոշ հրապարակումներ մեկ բանի մասին են վկայում՝ պատվիրատուները  ակնհայտորեն ցայտնոտի մեջ են, եւ ակնհայտ է, որ գնալով կորցնում են ինքնատիրապետումը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս կեղտոտ արշավի քաղաքական պատվիրատուների համար պարկեշտությունը անհասկանալի կատեգորիա է, սակայն խորհուրդ եմ տալիս սույն պատվիրատուներին եւ նույնքան անպարկեշտ կատարողներին հիշել բումերանգի հայտնի էֆեկտի մասին։ Վստահեցնում եմ, որ  այս շրջանում բումերանգը  դառնալու է բավականին լուրջ կատեգորիա, այդ թվում՝ նաեւ քաղաքական։  

Ավելի քան ակնառու է, որ «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության և Գագիկ Ծառուկյանի ընդդիմախոսները, նույնն է թե նմանօրինակ հրապարակումների պատվիրատուները, անցել են քաղաքական բարեկրթության եզրագիծը և այս էժանագին վարքագծի արժանի հակազդեցությունն իրեն շատ երկար սպասեցնել չի տա: Վստահեցնում եմ ձեզ:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան

Նախորդ հոդվածը‘Բացվեց «Հայֆեստ» թատերական միջազգային փառատոնը (լուսանկարներ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բիշքեկում իրադրությունը կայուն է, անկարգությունները հետաքննվում են’